Ինովացիա

Apple-ի բրենդն ութերորդ անգամ աշխարհում ամենաթանկարժեքն Է դարձել Forbes հանդեսի վարկածով

2 րոպեի ընթերցում

Apple-ի բրենդն ութերորդ անգամ աշխարհում ամենաթանկարժեքն Է դարձել Forbes հանդեսի վարկածով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple ընկերության բրենդն ամենաթանկարժեքն Է ճանաչվել աշխարհում: Այն ութերորդ անգամ գլխավորել Է ամենամյա վարկանիշը, որը կազմել եւ մայիսի 23-ին հրապարակել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության փորձագետներն Apple-ի բրենդը գնահատում են 182,8 միլիարդ դոլար՝ 8 տոկոսով ավելի թանկ, քան 2017 թվականին: Հանդեսի կարծիքով՝ միայն այս ընկերությունն Է ունակ սմարթֆոնի մանրածախ գինը սահմանելու հազար դոլար եւ 29 միլիոն հատ վաճառելու առաջին երկու ամսում: Այդ ծավալի մեկ քառորդը բաժին Է ընկել Չինաստանին, ըստ որում Apple-ը կարողացել Է հասնել այդ երկրում եռամսյակային եկամուտների բաժնի 21 տոկոս ավելացման:

Ցանկում երկրորդ տեղն զբաղեցրել Է Google ընկերությունը, որն Alphabet հոլդինգի մի մասն Է: Google-ի բրենդի արժեքն աճել Է 30 տոկոսով՝ մինչեւ 132,1 միլիարդ դոլար: Վարկանիշի առաջին հնգյակը եզրափակում են Microsoft-ը (104,8 միլիարդ, գումարած 21 տոկոս), Facebook-ը (94,8 միլիարդ դոլար, գումարած 29 տոկոս) եւ Amazon-ը (70,9 միլիարդ դոլար, գումարած 31 տոկոս):

Տասնյակում մնացած հորիզոնականները բաժին են հասել Coca-Cola-ին, Հարավային Կորեայի Samsung-ին, The Walt Disney Company կինոընկերությանը, Ճապոնիայի Toyota-ին եւ ԱՄՆ-ում բջջային կապի խոշորագույն գործարկուներից մեկին՝ AT&T-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում