1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել Է, որ իր հաղթելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել Է, որ իր հաղթելու դեպքում 
երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ինքն ընտրվի պետության բարձրագույն պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի թշնամու Է տեսնում, թեեւ Թուրքիան նրա անդամն Է: Հենց վերջերս դաշինքն անցկացրել Է վարժանքներ, որտեղ Աթաթյուրքը եւ Թուրքիայի գործող նախագահը ներկայացված Էին որպես մարտական թիրախներ: ԱՄՆ-ը օգնում Է ահաբեկչական քրդական խմբավորումներին, զենք Է մատակարարում նրանց, ուստի Թուրքիան եւ ԱՄՆ-ը արդեն այժմ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են: Երբ մենք իշխանության գանք, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, ամերիկյան ինքնաթիռներն Ինջիռլիկի ավիաբազայից կմեկնեն տուն, իսկ բազան ամբողջովին կանցնի թուրք զինվորականների հսկողության ներքո, եւ Թուրքիայում ամերիկյան ոչ մի ռազմական ներկայություն չի մնա»,-ասել Է Փերինչեքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի մասնակցությամբ մարտին զորավարժություններ են անցկացրել արեւելյան Միջերկրականում, որոնք ուղղված Էին Թուրքիայի դեմ: «Ես դա գնահատում եմ որպես մեծ վտանգ Թուրքիայի համար, եւ այդ կապակցությամբ Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի հետ մեր բարեկամությունը գերակա Է… ԱՄՆ-ն սկսել Է սպառնալ Իրանին, դուրս Է եկել միջուկային գործարքից եւ սպառնում Է պատժամիջոցներով: Երկյուղներ կան, որ ԱՄՆ-ը Երուսաղեմի պատճառով բռնկած հրդեհը բորբոքելուց հետո ռմբակոծումների կենթարկի Իրանը»,-նշել Է գործակալության զրուցակիցը: Ընդ որում, ինչպես կարծում Է Փերինչեքը, Իրանի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են Թուրքիայի դեմ: «Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը հենց մենք ենք: Ինչու Է Ամերիկան նյարդայնանում: Թուրքիան դուրս Է եկել Ամերիկայի հսկողությունից, շարժվել Է դեպի Եվրասիա, գործում Է ՌԴ-ի եւ Իրանի հետ համատեղ, ինչը փոխել Է ուժերի դասավորությունը ամբողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում, խարխլել Է ԱՄՆ-ի գերիշխանությունը: Ուստի նրանք փորձում են ստեղծել սպառնալիքներ, որպեսզի Թուրքիային հետ պահեն Իրանի եւ Ռուսաստանի հետ դաշինքից»,-հայտարարել Է Թուրքիայի նախագահի թեկնածուն: Նա հավելել Է, որ «ԱՄՆ-ի մոտ ոչինչ չի ստացվի, որովհետեւ այսուհետեւ Թուրքիայի դարձը դեպի Ատլանտիկա, անհնարին Է, նրա իսկական տեղը Եվրասիան Է՝ ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Միջին Ասիայի երկրների հետ միասին»:

Թուրքիայի վաղաժամկետ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]