Քաղաքականություն

Պուտինը Փաշինյանին շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Պուտինը Փաշինյանին շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը շնորհավորական հեռագիր Է ուղարկել Փաշինյանին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում:

ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը նույնպես Փաշինյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչի մասին հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում