Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը. 
ԹԱՐՄԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանում բացել բոլոր փակ փողոցները և զբաղվել մայրաքաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներով:

14:51 - Փաշինյանն իր կողմնակիցների հետ երթը սկսեց Կոմիտասի պողոտայից, ինչից հետո նա քայլելով հասավ մինչև Հանրապետության հրապարակ:

14:34 - Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:«Եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, դա կլիներ աններելի սխալ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Իսկ օրենսդրական կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում փոխվարչապետերը, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»,-պարզաբանեց Հարությունյանը:

13:38 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:

12:19 - «Կոչ եմ անում բոլորին Երևանում բացել բոլոր փակ փողոցները: Բոլոր ակտիվիստներին խնդրում եմ գտնել առանց պետհամարանիշի կամ փակ պետհամարանիշներով մեքենաները: Այսօր առանց պետհամարանիշ կամ փակ համարներով ոչ մի մեքենա չպետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել այն մասին, որ մայրաքաղաքում շրջում են առանց պետհամարանիշ կամ փակ համարներով մեքենաներ: «Խնդրում ենք բոլոր համարները տեղադրել, բացել և նոր միայն երթևեկել: Մենք ինչի՞ համար պետք է փակենք մեր դեմքը»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանի նախաձեռնած շարժումը կոչ է անում նաև պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք, մաքուր պահել տարածքը, բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները, ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները: «Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից»,-նշել են նրանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]