Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հռոմում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել

 Հռոմում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում ապրիլի 24-ին: Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառմանը մասնակցել է նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Միջոցառման մեկնարկին նրանք նախ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված հայկական խաչքարի մոտ, ինչից հետո Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվել է պատարագ:

«Հայ համայնքն այսօր հավաքվել է մեր եկեղեցում, որպեսզի ոգեկոչենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 103 տարի է անցել հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել ու արարել, պահպանել ենք մեր հավատը, լեզուն և հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Այսօրվա մարդկանց ներկայությունը վկայում է այդ մասին»,- ասաց Բաղդասարյանը:  

Նա ընդգծեց, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհի հարյուրավոր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները վկայությունն են Անատոլ Ֆրանսի կողմից հնչեցված մարգարեական խոսքերի իրավացիության. այն է՝ «Հայաստանը մեռնում է, բայց Հայաստանը կվերածնվի նորից: Մի ժողովուրդը, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]