Հասարակական

Կոտայքի մարզում բողոքի ակցիաներ չկան. մարզը բնականոն ռիթմի մեջ է

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում բողոքի ակցիաներ չկան. մարզը բնականոն ռիթմի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, բողոքի ակցիաներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը՝ հավելելով, որ ապրիլի 20-ին ևս մարզում աշխատանքային օրն ընթացել է բնականոն հունով:

«Մարդիկ, կրթական հաստատությունները, պետական կառույցները, համայնքները բնականոն կերպով իրենց գործունեությունը իրականացրել են, և որևիցե կերպ որևէ գործունեություն չի խաթարվել»,- ասաց Մարգարյանը: Նա հավելեց, որ մարզն իր բնականոն ռիթմի մեջ է:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 13-ից բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում Երևանում, որոնք մինչ օրս շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում