Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ամրապնդվելու է. Նախագահը Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին

Հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ամրապնդվելու է. Նախագահը Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Բնության վերազարթոնքի, սիրո և պտղաբերության այս տոնը թող նոր և երջանիկ տարվա սկիզբ դառնա: Թող նոր տարին նոր հաջողություններ, շենություն և լիություն բերի ձեր ընտանիքներին:

Համոզված եմ, որ հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շարունակվելու և ամրապնդվելու է: Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել դիմագրավել բազում փորձությունների և կիսել միմյանց ցավը: Այսօր, բարեբախտաբար, ձեր ուրախությունն ենք կիսում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: 
Բոլորիս մաղթում եմ խաղաղ սահմաններ և անամպ երկինք:

Շնորհավոր Հաբ-Նիսան»,- նշված է ՀՀ Նախագահի ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]