1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

28 տարվա ընդմիջումից հետո «Մոդերն Թոքինգ»-ը համերգ տվեց Երևանում

28 տարվա ընդմիջումից հետո «Մոդերն Թոքինգ»-ը համերգ տվեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: You’re My Heart, You’re My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և «Մոդերն Թոքինգ» բենդի այլ հիթերը դեռեւս 80-կաններից հայտնի են, սիրված և չմոռացվող: Չնայած տարիների վաղեմությանը` դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 27-ին տեղի ունեցավ Թոմաս Անդերսի և «Մոդերն Թոքինգ» բենդի կենդանի համերգը, որը մեծ իրադարձություն էր ոչ միայն երգերի, այլեւ շոուի առումով:

Համերգն անցել է բարձր տրամադրությամբ։ Հանդիսատեսը ծափողջյունով դիմավորեց խմբի անդամներին։

«Ողջույն Երեւան։ Սա անհավատալի է։ Շնորհակալ եմ ձեզ՝ այս երեկո այստեղ գտնվելու համար։ 28 տարի առաջ եմ այստեղ եղել։ Պատկերացնում եք, ավելին քան քառորդ դար։ Ուրախ եմ, որ հետ եմ վերադարձել»,- ասաց Թոմաս Անդերսը։

Խմբի մենակատարը, հայերեն լավ երեկո մաղթելով, կատարեց իր հիթ դարձած երգերը։

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]