Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղևնի:

Ժան Ասելբոռնի աչքից չվրիպեց Արարատ լեռան գեղեցիկ համայնապատկերը. նա լեռան ֆոնին լուսանկարվելու ցանկություն հայտնեց:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ կունենա նաև խորհրդարանում: Մարտի 27-ին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]