Life

Իվետա Մուկուչյանի մենեջերը՝ երգչուհու մենահամերգի եւ Հարավային Աֆրիկայում նախագիծ իրականացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանի մենեջերը՝ երգչուհու մենահամերգի եւ Հարավային Աֆրիկայում նախագիծ իրականացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Իվետա Մուկուչյանն այս շրջանում նախաձեռնել է մի շարք աշխատանքներ: Երգչուհին վաղը՝ մարտի 15-ին, Դուբայի Moe's on the 5th ռեստորանում հանդես կգա մենահամերգով: Նա իր ունկնդիրներին կներկայանա կենդանի հնչողությամբ՝ բազմաժանր երգերով: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է երգչուհու մենեջեր Դիանա Կիրակոսյանը: Վերջինիս խոսքով՝ բացի համերգային ծրագրից Իվետան նոր նախագծի վրա է աշխատում:

«Վերջերս Իվետան Հարավային Աֆրիկայում նոր նախագիծ է իրականացրել: Դեռեւս չեմ ցանկանում շատ փակագծեր բացել: Այդ նախագիծն ամբողջությամբ այս տարի կներկայացնենք»,- ասաց Դիանան:

Հարցին՝ ինչո՞ւ հենց Հարավային Աֆրիկայում որոշվեց իրականացնել նախագիծը, մենեջերը պատասխանեց. «Շատ հետաքրքիր մտքեր կային նախագծի սցենարի հետ կապված: Հարավային Աֆրիկայում շատ գեղեցիկ վայրեր կան, որոնք համապատասխանում էին մեր պատկերացումներին»:

Հայաստանում երգչուհին նույնպես պատրաստվում է մի քանի նախագծերի մասնակցել: Դիանա Կիրակոսյանը նշեց, որ Իվետան նախատեսել է մեծ մենահամերգ կազմակերպել, թե երբ այն կկայանա եւ որտեղ, դեռ հստակեցված չէ:

Մելինե Տոնոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում