Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն «սառնություն է ցուցաբերում» Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության նկատմամբ. իտալական ԶԼՄ

ԵՄ-ն «սառնություն է ցուցաբերում» Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության 
նկատմամբ. իտալական ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական eastwest.eu լրատվամիջոցը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության և Եվրամիության «սառը» վերաբերմունքի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածագիր Վալենտինա Բրինին գրում է. «Նրանք դա կոչում են «սառեցված հակամարտություն», բայց 30 տարի անց  էլ` Ադրբեջանի կազմից դուրս գալու առաջին փորձից հետո, հյուծիչ խրամատային պատերազմը շարունակում է սպանել մարդկանց Կովկասի ինքնորոշված հանրապետությունում: Մինչ այժմ Բրյուսելը դեմքով շրջվել էր, բայց ներկայում ավելի մոտենում է Հայաստանին, և Բրյուսելում տեղաշարժեր են տեղի ունենում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված Հանրապետությունը միայնակ պաշտպանում է ինքն իրեն այլոց լռության պայմաններում` ներառյալ Եվրամիության: Նախկին խորհրդային հանրապետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած փոքրիկ այս երկրում 1994 թվականին հաստատված հրադադարից հետո էլ խրամատային պատերազմում շարունակում են մահանալ զինվորներ և քաղաքացիականներ»:

Այնուհետև հոդվածագիրը մեջբերում է ԵՄ գործիչների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցություններում Արցախի մասնակցության կարևորության մասին:  «Չի կարող լինել ռազմական լուծում»,-փետրվարին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Բարձր մակարդակով բանակցությունների վերաթարմացումը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կարևոր զարգացում է»,-ընդգծել է պաշտոնյան` կողմերին կոչ անելով «ինտենսիվացնել բանակցությունները և նվազեցնել շփման գծում լարվածությունը»: «Մենք կարծում ենք, որ ստատուս քվոն անկայուն է: Մենք տեսնում ենք քաղաքական լուծումների անհրաժեշտություն` միջազգային իրավունքի տառին համապատասխան»,-ավելացրել է նա:

«Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը ինչ-որ բանի հասնելու ուղին է»,-ասել են Ֆրանկ Էնգելն ու Լարս Ադակտուսոնը:

Հայ-բուլղարական ծագման լրագրող Ցետլանա Պասկալևան էլ ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է լինել այս աշխարհի մի մասը: Ես հպարտ եմ, որ գիտեմ նրանց և կարծում եմ` նրանք պատրաստ են ճանաչված լինելու»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]