Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիորգի Կվիրիկաշվիլին հայ-վրացական քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր է գնահատում

 Գիորգի Կվիրիկաշվիլին հայ-վրացական քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայ-վրացական քաղաքական հարաբերությունները բարձր է գնահատում: Այդ մասին Կվիրիկաշվիլին նշեց ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններն ամփոփելիս:

«Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները, սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել: Մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով: Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վրաստանի վարչապետը: Նա ընդգծեց, որ 2017 թվականին անցկացվել են երկկողմ բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ:

«Նախորդ տարվա սկզբին Վրաստան է այցելել Հայաստանի վարչապետը, և մենք այսօր պատասխան այցով Հայաստանում ենք: Նաև անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Հայաստանի նախագահը, և ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն իրապես բարձր մակարդակի վրա են: Այցի նշանակության և հարցերի բազմազանության մասին են խոսում մեր դիվանագիտական հարաբերությունները և ուզում եմ նշել, որ մեր պատվիրակության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը»,- ասաց Վրաստանի վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակություն հայտնեց այսօրվա բանակցությունների արդյունքներից և ընդգծեց, որ օրվա ընթացքում կշարունակեն բանակցությունները տարբեր ուղղություններով, կանցկացվեն շատ անհրաժեշտ հանդիպումներ: «Շնորհակալություն իմ բարեկամին՝ ջերմ ընդունելության համար և հաջողություն եմ ցանկանում մեր բարեկամ, եղբայր պետությանը»,- ասաց Վրաստանի վարչապետը:           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]