Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը
10:30, 1 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց, որ լրանում է մարտի 1-ի ցավալի իրադարձությունների 10-րդ տարելիցը առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Պատգամավորները հոտնկայս հարգեցին և անցան օրինաստեղծ գործունեությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում