Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Ալբանիայի ընտրանուն հաղթեց 84։65 հաշվով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին քառորդում Հայաստանի հավաքականը անիմաստ սխալներ էր գործում և անհաջող գործում հարձակման գծում։ Սակայն մեկնարկային քառորդն ավարտվեց 2 գնդակի առավելությամբ՝ 22։20։ Երկրորդ քառորդում ազգային ընտրանին սկսեց ավելի վստահ գործել և մեծ ընդմիջման գնաց 41։30 հաշվի առավելությամբ։ Երրորդ քառորդում Հայաստանի թիմն ակնհայտ առավելություն ուներ և տիրել էր խաղային իրավիճակին (65։51 հաշիվ)։ Ի վերջո Հայաստանի հավաքականի հաջողվեց հաղթել 84։65 հաշվով։

Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկանցի հունիսի 28-ին Դանիայում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում