Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինը փետրվարի 19-ին հաղորդում է ստացել, որ ժամը 7.05-ին, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1995 թ. ծնված Մերուժան Ս.-ն, 1994 թ. ծնված Միհրան Ս.-ն, 1973 թ. ծնված Սեդա Ս.-ն, 1972 թ. ծնված Ուսուբեկ Ս.-ն, 1984 թ. ծնված Մուրազ Ս.-ն և 1990 թ. ծնված Անի Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Ուսուբեկ Ս.-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am