Միջազգային

ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մեծացնում Է իր ռազմական ներկայությունը Սեւ ծովում՝ դա համարելով անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի աճած ակտիվությանը: Փետրվարի 19-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 17-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Camey Էսկադրային ականակիրը մտել Է Սեւ ծով՝ միանալով արդեն այնտեղ գտնվող եւս մեկ ամերիկյան մարտանավի: Ինչպես հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատոմի հրամանատար դեր-ծովակալ Քրիստոֆեր Գրեդին, «միանգամից երկու նավ Սեւ ծով ուղարկելու» որոշումն «ընդունվել Է նախօրոք, այլ ոչ թե որպես ինչ-որ բանի հակազդում»:

Ինչպես իր հերթին նշել Է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը, այդ քայլի օգնությամբ Վաշինգտոնը, մասնավորապես, փորձում Է հասնել այն բանին, որ Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դառնա նոր նորմա ՌԴ-ի համար, ցանկանալով այդ կերպ «նվազեցնել» Մոսկվայի «զգայունությունը» տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի ակտիվության նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում