ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը
11:02, 19 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը փետրվարի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում