Մեքսիկայում Ներքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի ընկնելու պատճառով երկու հոգի զոհվել է
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետտե Պրիդային և Օահակայի նահանգապետ Ալեխանդրո Մարատին տեղափոխող ուղղաթիռի ընկնելու պատճառով երկու հոգի զոհվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին տեղեկացրել է երկրի ՆԳՆ-ն իր թվիթերյան էջում:
«Այս գիշեր զինվորական ուղղաթիռը, որի սրահում եղել են ՆԳ նախարարը և Օահակայի նահանգապետը, վթարի է ենթարկվել: Ցավոք՝ ցամաքում գտնվող երկու հոգի մահացել է»,- ասվում է հաղորդագրությունում:
Նավարետե Պրիդան և Մուրատը թեթև վնասվածքներ են ստացել: Մնացած տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում:
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Օահակա նահանգի քաղաքներից մեկի մոտակայքում, որտեղ ավելի վաղ` ուրբաթ օրը, 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Նախարարը մեկնել էր այնտեղ նախագահ Էնրիկե Պենյի Նյետոյի հրամանով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում