Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը ոչ քաղաքակիրթ և էթիկայի սահմաններից դուրս է որակում Երևանի ավագանու վերջին նիստում «Երկիր ծիրանի»-ի անդամների պահվածքը

Շարմազանովը ոչ քաղաքակիրթ և էթիկայի սահմաններից դուրս է որակում Երևանի ավագանու վերջին նիստում «Երկիր ծիրանի»-ի անդամների պահվածքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անթույլատրելի է համարում  ոչ քաղաքակիրթ ու ոչ կոռեկտ, էթիկայի սահմաններից դուրս ցանկացած արարք և բռնություն, և չի կարող խրախուսել նման պահվածքը։ Անթույլատրելի, ոչ քաղաքակիրթ և էթիկայի սահմաններից  դուրս է որակում  Երևանի ավագանու սկանդալային նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների պահվածքը նաև ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, անդրադառնալով Երևանի ավագանու վերջին նիստի ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպին, Շարմազանովն ընդգծեց, որ խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, և չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել՝ բռնություն եղել է, թե չի եղել, որ կողմն է ենթարկել բռնության, կամ որ կողմն է ենթարկվել: «Ինձ համար տարօրինակ են սեռական բռնության մասին հայտարարությունները: Ես նայել եմ տեսանյութը և այնտեղ որևէ սեռական բռնություն չեմ տեսել: Ի՞նչ սեռական բռնության մասին է խոսքը: Չի կարելի ամեն ինչն արդարացնելու համար նման հայտարարություններ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Երևանի քաղաքապետարանն ախոռագոմ չէ: «Ես համաձայն եմ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարության հետ, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երեք կին նման պահվածք կդրսևորեն: Ես համամիտ եմ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով նշեց, որ ինքը կողմնակից է խոսքի ազատությանը, սակայն այն, ինչ տեղի է ունեցել ավագանու նիստի ընթացքում, խոսքի ազատության հետ կապ չունի»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն չի ընդունում այն պահվածքը, երբ իշխանություններին քննադատելու համար ոմանք փորձում են ամեն կերպ արդարացնել այն ոչ քաղաքակիրթ պահվածքը, որ ցույց տվեցին Զարուհի Փոստանջյանը և նրա կուսակիցները: «Իշխանությունն այնքան թերություններ ունի, մեզ դրանց համար քննադատեք, բայց չի կարելի ամեն ինչն արդարացնել»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]