Միջազգային

Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի կինեմատոգրաֆիստները պլանավորում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին եւ այդ հարցում ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ռեժիսոր Սահիր Սարմենին:

«Այժմ սցենարիստները բազմաթիվ մտահղացումներ ունեն դրա վերաբերյալ: Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք ձեռնամուխ կլինենք առաջին նման կինոնկարի ստեղծմանը»,-հայտարարել Է նա: Դամասկոսում վերականգնման Է նախապատրաստվում Սիրիայի խոշորագույն կինոստուդիան, որը հիմնադրվել Է 1990 թվականին: Տաղավարների մի մասը ահաբեկիչների կողմից ավերվել Է մարտերի ընթացքում:

Միջազգային պատժամիջոցների պատճառով նկարահանման տաղավարներում վաղուց չեն թարմացվել սարքավորումները: Սիրիական կինեմատոգրաֆի ստեղծման տարեթիվը համարվում Է 1928 թվականը, երբ Էկրան բարձրացավ «Անմեղ մեղադրյալը» ֆիլմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում