Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հայ ուսանողները Հայոց ցեղասպանության ճանաչման լուռ ակցիաներ են կազմակերպել

ԱՄՆ-ում հայ ուսանողները Հայոց ցեղասպանության ճանաչման լուռ ակցիաներ են 
կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ լուռ ակցիա են անցկացրել՝ բողոքելով այն փաստի դեմ, որ Միացյալ Նահանգները մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է համալսարանի The Guardian պարբերականը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կարմիր պաստառներ են պահել, որոնց վրա գրված է եղել «Վաղվա մտավորականները դեմ են ցեղասպանությանը», «Ժխտման բիծը»: Պաստառներից մեկի վրա օսմանյան փաշայի կողքին պատկերված է եղել ֆաշիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նկարը՝ «Ո՞րտեղ է մեր ճանաչումը» գրությամբ:

Սան Դիեգոյի հայկական ուսանողական ասոցիացիայի անդամ Մեգ Զարգարյանը նշել է, որ այս օրերին նմանօրինակ ակցիաներ են անցկացվում ԱՄՆ արևելյան ափից մինչև արևմտյան ափ ձգվող կրթական կենտրոններում:

Ուսանողներից Ալբերտ Դանիելյանը նշել է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հիշատակումը, քանի որ այն ժամանակակից պատմության ընթացքում էթնիկ զտման առաջին դեպքն էր: «Չնայած ԱՄՆ-ն ճանաչել է Հոլոքոստը, սակայն մինչ օրս պետությունը հերքում է Հայոց ցեղասպանությունը: Այն պետք է ճանաչվի, որպեսզի մեր ձայնն էլ լսելի դառնա»,- ասել է նա:

Նմանօրինակ բողոքի ակցիա են կազմակերպել նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսանողական ասոցիացիայի անդամները: Ասոցիացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչ Արա Մանջիկյանը հույս է հայտնել, որ բողոքի նմանօրինակ ակցիաները կնպաստեն ուսանողների շրջանակում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը, քանի որ հենց այդ ուսանողներն են, որ ապագայում օգնելու են ձևավորել ԱՄՆ քաղաքականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]