Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստված աղջիկներից ոչ մեկի մոտ հնարավոր ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստված աղջիկներից ոչ մեկի մոտ հնարավոր 
ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մասնակցությամբ  քննարկումներ են մեկնարկել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ:

Քննարկման մեկնարկին հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով ներկայացրեց, որ ծրագրի ներդրման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության վիճակագրությունը, որի ցուցանիշներով Հայաստանը բարձր հիվանդացության երկրների շարքում է: «2016 թ.  գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության 2999 դեպք, գրեթե յուրաքանչյուր տարի դիսպանսեր դիմած հիվանդների միջին թիվը 3000 է, ամեն տարին նոր դեպքերով է համալրվում: Ամեն տարի այս հիվանդության հետևանքով մահանում է 120-130 կին: 2016-ին մահացել է 105 կին, 2015-ին՝ 127 կին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը: 

Ըստ Սահակյանի՝ որպեսզի  կանխարգելվեն մահացության դեպքերը,  սքրինինգային ծրագիր է իրականացվել  դեպքերի վաղ հայտնաբերման համար, մինչդեռ այն  կազմակերպված չէր, կանանց կամքին էր թողնված: Արդյունքում՝ ընդհանուր 600 000 կանանցից հետազոտություն է անցել ընդամենը 40%-ը: 

Գայանե Սահակյանի խոսքով՝ նախարարությունը վիրուսի դեմ պատվաստելու նախապատրաստական աշխատանքների համար դրամաշնորհ է ստացել 178 հազար  ԱՄՆ դոլարի չափով: «Ծրագիրն արդեն իրականացվում է, մինչ այդ բավականին լուրջ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվել. դասընթացներ բոլոր բուժաշխատողների շրջանում, խորհրդակցություններ բոլոր բուժաշխատողների շրջանում, հանդիպում դպրոցներում իրազեկման նպատակով, տպագրված ձեռնարկներ»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ մեկ շաբաթում պատվաստվել է 89 աղջիկ, և ոչ մեկի մոտ հնարավոր ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել:

Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները սկսվել են 2017թ. դեկտեմբերի 11-ից: Վիրուսի դեմ տարեկան կպատվաստվի 13 տարեկան մոտ 15 հազար աղջիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]