Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն կբացի

Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն կբացի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուց հետո Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Պաղեստինյան պետության ճանաչումը համապատասխանում է ՄԱԿ-ի որոշումներին: Մենք ձգտելու ենք հասնել Արևելյան Երուսաղեմի ճանաչմանը՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ իրենք գործադրելու են բոլոր ջանքերը, քանի դեռ ԱՄՆ-ն հետ չի կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]