Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար

Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է 
համարում ճապոնական ընկերությունների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եւ Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

«Միգուցե, ոչ բոլորը գիտեն, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ հետ ստորագրեց համաձայնագիր, որը կոչվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր: Դա էլ եւս մեկ նմանություն է երկու երկրների միջեւ (Հայաստանի և Ճապոնիայի- հեղ.): Ես գիտեմ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է,  եւ ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Ճապոնիայի համար կարեւոր տնտեսական գործընկեր է, մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ:  Հայաստանն իսկապես եզակի դիրք ունի, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ, նաեւ համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Եվ դա ճապոնական ընկերությունների համար որոշակի առավելություն է»,-ասաց նա:   

Դեսպանը հատկանշական համարեց նաեւ այն, որ Հայաստանում հատկապես երիտասարդ սերունդը լավ տիրապետում է եւ ռուսերենին, եւ անգլերենին, ինչը օտարերկրացի ներդրողի համար եւս շատ կարեւոր է:

«Սա մեծ առավելություն է՝ ներդրողների կամ այն կազմակերպություննների համար, ովքեր ցանկանում են արտադրություն կամ դուստր կազմակերպություն հիմնել Հայաստանում»,-ասաց Էյջի Տագուչին:   

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am