Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է այս տարի պաշտոնապես Սողոմոն Թեհլերյանի անունով անվանակոչված հրապարակ: Հրապարակում նրանց միացել է նաև Մարսելում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հրապարակի անվանակոչման մանրամասները` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ: Վարդան Սրմաքեշը նաև հավելել է, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությանը, որը համատեղ կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը, մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել հրապարակի անվանակոչման մասին հիշատակող հուշատախտակի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am