Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Առաջին օրվանից ժպիտը դեմքիս է եղել. զինվոր Վահեն ծառայությանը լավ է տրամադրված

Առաջին օրվանից ժպիտը դեմքիս է եղել. զինվոր Վահեն ծառայությանը լավ է տրամադրված

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահե Չիլյանին հանդիպեցինք Արցախի զորամասերից մեկում: 18 տարեկան է, բանակում ծառայում է արդեն հինգ ամիս: Ասում է. «Չեմ էլ զգացել, թե այդ հինգ ամիսներն ինչպես են անցել. ոնց որ մի շաբաթ  առաջ եկած լինեմ:  Կարծում եմ՝ նույն կերպ էլ կանցնեն ծառայությանս մյուս ամիսները»:

Նախքան բանակ գնալը պատկերացում չի ունեցել բանակային կյանքի, ծառայության ընթացքի մասին. «Իմացածս այն էր, ինչ լսել էի մարդկանցից ու տեսել հեռուստացույցով: Ինձ ասում էին, որ դժվար է լինելու, շատ դժվարմիգուցե չդիմանաս, բայց ինչ եկել եմ ծառայության, ոչ մի խնդիր չեմ ունեցել, հենց առաջին օրվանից ժպիտը դեմքիս է»: Մեզ հետ զրույցն էլ սկսեց ու ավարտեց ժպիտով:

Խնդրեցինք մի փոքր պատմել իր առօրյայի մասին, թե ինչպես է հարմարվել բանակային կյանքին. նախ, ուղղում մտցրեց. «Իմ չէ, մեր առօրյան, այստեղ բոլորս նույնն ենք, առօրյան, նույնիսկ մտքերն են նույնը,-հետո շարունակեց,-առավոտ վեր ենք կենում, արագ հագնվումգնում ենք ֆիզիկական պատրաստության, դրանից հետո՝ ճաշարան, դե, հետո էլ՝ դասերով: Հարմարվելու հետ կապված խնդիր չի եղել, այստեղ վատ բան չեմ տեսել, ընտրել եմ մի քանիսին՝ որպես լավ ընկեր, մեծամասամբ, նրանց հետ եմ շփվում, բայց մյուսների հետ էլ  կապը պահում եմ, որովհետեւ չգիտես՝ կարող է վաղը կամ մյուս օրը մարտական դիրքում հենց  նրանց հետ կանգնած լինեմ. պետք է մեկը մյուսի հանդեպ լավ լինի»:

Դեռեւս մարտական հերթապահություն չի իրականացրել, ասում է՝ շատ շուտով: Արդեն տրամադրված է:

Չարենցավանում հարազատները Վահեին անկասկած կարոտում են, Վահեն էլ՝ նրանց, բայց ասում է՝ դա խնդիր չէ:

«Զինվորի մոտ հիմնական դժվարությունները սկսվում են նաեւ հենց այն պահին, երբ մտածում է տան մասին: Ես խնդիր չունեմ, միշտ լավին եմ տրամադրված: Հիմա էլ, որ խոսում եմ, զգում եմ, որ հարազատներս հանգիստ ենոգեւորվում են, որովհետեւ ամեն զրույցի ժամանակ միայն լավի մասին ենք խոսում, չնայած, որ ինձ ճանապարհելիս տխուր էին, հուզվեցին: Նույնիսկ վերջին պահին, որ ուզում էի ավտոբուս բարձրանալ, գրկել էին, բաց չէին թողնում»:

Զինվորը դեռեւս չի մտածել՝ ինչով է ցանկանում զբաղվել ծառայությունից հետո, սակայն վստահ է՝  բանակում անպայման կգտնի պատասխանը:

Արցախում նոյեմբերի 17-19-ը կայացավ «Ճամփորդ» հիմնադրամի նախաձեռնած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակներում» խորագրով սեմինարը, որի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչներն այցելեցին նաեւ Արցախի Հանրապետության ՊԲ կենտրոնական զորամասերից մեկը:

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am