Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արցախի արտգործնախարարն ընդունել է ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին

Արցախի արտգործնախարարն ընդունել է ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաև հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։

Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am