Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 6,5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,8 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 041 մլրդ 566.1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 9,9 տոկոսով` կազմելով 582 մլրդ 511 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0,6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.5 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 790 մլրդ 882.8 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 185 միլիարդ 151.2 միլիոն դրամ, 11.9 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-սեպտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,4 տոկոսով (189 հազար 928 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 135 դրամ, մնալով նույնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 950  դրամ` 2016-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 3,1 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 21,7 տոկոսով (4 մլրդ 367.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 19.1 տոկոսով (1 միլիարդ 546.7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 23.2 տոկոսով (2 մլրդ 820.8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին եղել է 482.59:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]