Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հորդանանի և ԱՄԷ-ի հետ ներդրումների խրախուսման համաձայնագրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հորդանանի և ԱՄԷ-ի հետ ներդրումների խրախուսման համաձայնագրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 94 պատգամավոր:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92 պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում