Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Սթինգը հինգ տարում առաջին անգամ մենահամերգ Է տվել Մոսկվայում

Սթինգը հինգ տարում առաջին անգամ մենահամերգ Է տվել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգիչ Սթինգը հինգ տարում առաջին անգամ մենահամերգ Է տվել Մոսկվայում: Այն տեղի Է ունեցել լեփ-լեցուն «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Համերգի հիմնական մասը Սթինգն սկսել Է The Police խմբի հետ աշխատելու ժամանակների «Synchronicity» կոմպոզիցիայով:

Նրա հետ բեմ են դուրս եկել կիթառահարներ Դոմինիկ եւ Ռուֆուս Մյուլլերները, թմբկահար Ջոշ Ֆրիզը եւ ակորդեոնահար Փերսի Քորդոնան: Հնչել են նաեւ ունկնդիրների կողմից սիրված երգերը, այդ թվում՝ "Englishman"-ը, "Mad About You"-ը, "Shape Of My Heart"-ը եւ "Desert Rose»-ը: Բրիտանացի ռոքերի մոսկովյան համերգը տեղի Է ունեցել հաջակցություն «57th & 9th» 12-րդ ստուդիական ալբոմի նրա համաշխարհային շրջագայության միջնամասում: Սթինգը տեքստերի, երգերի հեղինակ Է, դերասան եւ հասարակական գործիչ:

Նրա կարիերան սկսվել Է 1977 թվականին The Police ռոք խմբում: 1985 թվականին Սթինգը նաեւ մենակատարի կարիերա Է սկսել, որը նրան բերել Է Grammy տասը պարգեւ, Brit Awards երկու արձանիկ, «Ոսկե գլոբուս», Emmy մրցանակ եւ «Օսկարի» երեք անվանակարգ: Հաշվի առնելով խմբում երաժիշտի աշխատանքը՝ նա վաճառել Է ալբոմների ավելի քան 100 մլն օրինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am