1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում կարագի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով

Հայաստանում կարագի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկաներում 
տեղի ունեցող զարգացումներով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարագի մանրածախ վաճառքի գները Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում բարձրացել են ընդամենը 44-50 տոկոսով. նույն ժամանակահատվածում կարագի միջազգային գներն աճել են ավելի քան 130 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ կարագի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով:

Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկումներ է իրականացնում նորզելանդական կարագի մասով, քանի որ Հայաստանում հիմնական սպառվող կարագը հենց դա է:

«Սկսած 2016 թվականի սեպտեմբերից՝ մեր երկրում կարագի վաճառքի գների շարունակական աճ է նկատվել: Այս գնային բարձրացումը միայն մեր երկրում չի դիտարկվում, աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարագի գների բարձրացում է նկատվում: Նոր Զելանդիայից արտահանող հիմնական ընկերությունների, այդ թվում՝ «Ֆոնտերա» ընկերության պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կարագի միջազգային գներն աճել են ավելի քան 130 տոկոսով: Սա բացառիկ գնային բարձրացում է: Նույն ժամանակահատվածում մեր երկրում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են ընդամենը 44-50 տոկոսով: Նախկինում, եթե կարագի մանրածախ վաճառքի գինը շուրջ 2600 դրամ էր, այս պահի դրությամբ` 3800-4000 դրամ է: Այսինքն՝ ընդհանուր հաշվով կարող եմ նշել, որ նույնիսկ մեր երկրում կարագի գների բարձրացումն անհամեմատ ավելի քիչ է, քան միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային բարձրացումներն են»,- ընդգծեց Գնել Ալավերդյանը:

Նա ասաց, որ այս պահի դրությամբ կարագի գների բարձրացման հետ կապված ոչ ադեկվատ գնային փոփոխություններ իրենք չեն բացահայտել և շարունակում են հետևել այդ շուկայում տեղի ունեցող զարգացումներին:

Ալավերդյանը տեղեկացրեց, որ առաջիկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված` հանձնաժողովը լրացուցիչ հաշվարկներ կիրականացնի և համապատասխան պարզաբանումներով հանդես կգա: Իսկ առաջիկայում գնային փոփոխությունների հետ կապված որևէ կանխատեսում անելը դժվար է:

«Գնային փոփոխությունները կախված են նրանից, թե ընկերություններն ինչ գներով ձեռք կբերեն կարագը, և այդ կարագի ձեռքբերման գներն ինչպես կփոխվեն: Առաջիկայում միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային փոփոխությունները կանխատեսելն անհնար է, դա կախված է մի շարք գործոններից: Մասնավորապես՝ արտահանման երկրներում բերքատվության, արտադրման ծավալների, առաջարկի, պահանջարկի փոփոխություններից: Առավել ևս, անհնար է կանխատեսել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա մի քանի ամիսների կամ տարիների կտրվածքով»,- նշեց Ալավերդյանը:

Նրա պնդմամբ`դրսում գնային հիմնական բարձրացումները պայմանավորվում են այն հանգամանքով, որ հիմնական արտահանման երկրում՝ Նոր Զելանդիայում, կաթնատվության ցուցանիշների փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ արտադրվող կաթի ծավալն էականորեն կրճատվել է: Կրճատումը հանգեցրել է կարագի նկատմամբ առաջարկի նվազեցման և պահանջարկի ավելացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]