Հասարակական

Արտեմ Ասատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին

3 րոպեի ընթերցում

Արտեմ Ասատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոցելի խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովումը Հայաստանում:

Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալականպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել այդ համակարգում սոցիալական աշխատողիդերակատարության կարևորությունը:

Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել էհաշմանդամության ոլորտում իրականացվող հաշմանդամության սահմանման նոր մոդելին՝ ՖՄԴ-ին, որով առողջապահական մոդելից անցում է կատարվում սոցիալական ներառմանը:

Նախարարը կարևորել է նաև խոցելի խմբերի համայնքահեն ծառայությունների զարգացումը և նշել, որ Սպիտակ քաղաքում արդեն գործում ենհոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի փոքրիկ տներ, որտեղ այդ անձինք սոցիալապես ընտելանալու հնարավորություն են ստանում և «ընտանեկան» մթնոլորտում պատրաստվում են ինքնուրույն կյանք վարելուն:

Դաինիուս Պուրասին շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումները մանրամասն ներկայացնելու համար՝ հատկապես կարևորելով սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի մեծ հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը՝միաժամանակ ողջունելով Սպիտակի խնամքի տունը որպես լավագույն արդյունք:

Հանդիպման ավարտին պարոն Պուրասին հայտնել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կատարած այցերի արդյունքում իր դիտարկումները և առաջարկությունները կզետեղվեն զեկույցում, ինչը,ըստ նրա, օգտակար կլինի ոլորտում հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում