«Շիրակ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Սուպերգավաթակիր դարձավ Գյումրու «Շիրակ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը և գավաթակիր «Շիրակ»-ը խաղարկեցին Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը:
Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց օգտագործել ունեցած հնարավորությունները: Երկրորդ կեսում գյումրեցիներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Ալաշկերտ»-ի դարպասը: «Շիրակ»-ի կազմում գոլերի հեղնակներ դարձան Բակայոկոն և Մարտուն Մխիթարյանը: