Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-օգոստոսին 5,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշը 6,6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-օգոստոսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,4 տոկոսով` կազմելով 904 մլրդ 143.3 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 9,4 տոկոսով` կազմելով 459 մլրդ 904.3 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 0,6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.7 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.3 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 565 մլրդ 012.7 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 038 միլիարդ 737.6 միլիոն դրամ, 12,4 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-օգոստոսի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,5 տոկոսով (190 հազար 005 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 404 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ նվազելով 0,1 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 226 հազար 059  դրամ` աճելով 3,5 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-օգոստոսի համեմատ աճել են 24,4 տոկոսով (3 մլրդ 880.6 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 21,7 տոկոսով (1 միլիարդ 383.2 մլն դոլար), իսկ ներմուծումը` 26 տոկոսով (2 մլրդ 497.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոսին եղել է 483.13:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]