Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ

Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը 
բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սփյուռքահայությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսությունը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական առևտրային ցանցի ատենապետ Ալեք Բաղդասարյանը:

«Վստահ եմ, որ միասնական աշխատանքով կպարզենք, թե ինչպես կարող է սփյուռքը ներդրում ունենալ տնտեսության բարելավմանն ուղղված աշխատանքներում: Որպես Հայկական առևտրային ցանցի ատենապետ, կարող եմ ասել, որ Հայաստանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, և այսօր լուրջ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով. բարձրացվել է վստահության մթնոլորտը,  հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, պատրաստվում են ներդրումների մասին տեղեկություններ և հիմքեր ստեղծվում, որ ներդրումների մասին տեղեկությունը փոխանցվի ներդրողներին»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով՝ սփյուռքահայն, անկախ նրանից, թե որ երկրից է և անկախ նրանից, թե ինչ հնարավորություն ունի, պետք է  գործնական քայլեր կատարի Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]