Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը խթանելու է Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը  

«Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը խթանելու է Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու, ներդրումի աճը խթանելու,  եվրոպական ու հայկական ընկերություններին արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ ներկայացնելու համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպական բիզնես ասոցիացիայի և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպել է «Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 17-ը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Ցուցահանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ Եվրամիությունը  առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է, որը մշտապես կարևորում է անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցությունը:
«Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրն է։ Սա նշանակալի է, քանի որ Եվրամիության շուկան շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկան։  Շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում է մուտք գործել ԵՄ շուկա և շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք աջակցել: Իսկ նման միջոցառումները միտված են նրան, որ ե՛ւ եվրոպական երկրները, ե՛ւ Հայաստանը շահեն  դրանցից»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ Եվրոպական միության հետ առևտրային գործարքներ իրականացնելիս Հայաստանը հաջողությամբ օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+). ավելի քան 3000 հայկական ապրանք ազատ մուտք ունի դեպի ԵՄ շուկա։

Ցուցահանդեսը տեղի է ունենում ԵՄ անդամ երկրների և Հայաստանի կառավարության աջակցությամբ:  Միջոցառման շրջանակում անցկացվելու է ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբելու է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքային թեմաներն են լինելու Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի կառավարումը: Կկազմակերպվեն նաեւ կլոր սեղան քննարկումներ Հայաստանը հայտնի զբոսաշրջային գոտի դարձնելու, ինչպես նաև բիզնեսի հաջողության համար խորհրդատուների դերի և արտահանման զարգացման թեմաներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am