Միջազգային

«Մաքս» ծովամրրիկը ուժեղացել Է մինչեւ փոթորկի մակարդակ

1 րոպեի ընթերցում

«Մաքս» ծովամրրիկը ուժեղացել Է մինչեւ փոթորկի մակարդակ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղօվկիանոսյան «Մաքս» արեւադարձային ծովամրրիկը ուժեղացել Է մինչեւ փոթորկի մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտնել Է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC):

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մեքսիկայի ափերի մոտ ձեւավորվել Է «Մաքս» արեւադարձային ծովամրրիկը:

«Մաքս»-ը փոթորկ Է դարձել… Փոթորկի մասին նախազգուշացումը տարածվել Է Մեքսիկայի հարավարեւմտյան ծովափի համար»,-ասված Է NHC-ի կայքում: Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորիկը գտնվում Է Ակապուլկոյից 85 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում եւ դեպի արեւելք Է շարժվում ժամում 9 կիլոմետր արագությամբ: Քամու առավելագույն արագությունը կազմում Է ժամում 120 կիլոմետր:

Սպասվում Է, որ փոթորիկը հորդառատ անձրեւներ կբերի Հերերոյի եւ Օահակայի նահանգներ: Օդերեւութաբանները չեն բացառում, որ առատ տեղումները կարող են հանգեցնել հեղեղումների եւ սողանքների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում