Գիտնականները բացահայտել են ուշ հայրության գլխավոր վտանգը
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետազոտողների միջազգային խումբը պարզել Է, որ 35 եւ ավելի բարձր տարիքում հայրությունը բացասաբար Է ազդում սերնդի վերարտադրողական ունակության վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գիտնականների հոդվածը հրապարակված Է Proceedings of the Royal Society B հանդեսում: Այդ մասին հաղորդվում Է Phys.org կայքի մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են մարդկանց առողջական վիճակի, նրանց ծնված երեխաների քանակի եւ մահվան տարիքի վերաբերյալ տվյալները: Ընտրանքը ներառել Է 1,4 միլիոն մարդու Կանադայից, Գերմանիայից եւ Շվեդիայից, որոնք ապրել են 1670-ից մինչեւ 1850 թվականը, ինչպես նաեւ 1932 թվականից հետո: Ըստ որում հաշվի են առնվել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են մայրերի տարիքը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտումը նյութերով, որոնք ներգործում են վերարատադրողական ունակության վրա: Գիտնականների կարծիքով՝ այդ արդյունքները բացատրվում են նրանով, որ սերմնահեղուկում տարիքի հետ կուտակվում են մուտացիաներ: Իր հերթին, դա ազդում Է հաջորդ սերնդի՝ երեխաներ ունենալու ունակության վրա: Այլընտրական բացատրությունն այն Է, որ ուշ հայրությունը նպաստում Է ժառանգների հետ տղամարդկանց ավելի պակաս կապվածությանը, ինչն, իր հերթին, նվազեցնում Է որդիների եւ դուստրերի՝ երեխա ունենալու ցանկությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում