Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Վերջին մեկ տարվա Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են. ՀՀ վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են: Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին:

«Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր, թող անհամեստ չհնչի, թե ԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում և թե տարածաշրջանում լավագույնն են:  Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք. Իհարկե՝ ոչ, որովհետև մենք չունենք քաղաքացի, ով չի ցանկանում իր կյանքի որակը բարելավել, իսկ մեկ տարվա մեջ մենք չենք կարող լուծել բոլորի խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հավելեց, որ այն ուղղությունը, որ վերցրել է կառավարությունն այս պահին, որոշ չափով բավարար է: Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ կան ծրագրեր, որոնց կատարման ընթացքից իրենք դժգոհ են և կցանկանային, որ արդյունքներն ավելի լավը լինեին:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ