Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է տվել Անկարայի քաղաքապետին

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է տվել Անկարայի 
քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր Twwitter-ի միկրոբլոկում կոշտ պատասխան է ուղղել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքին, ով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման  հարցում կարևոր դերակատարում ունեցած Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետին, ասել է. «Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը` որպես ամոթ»:

Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կանաչների կուսակցությունից է, ով Բունդեսթագում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am