Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Թուրքիայում Պալյանների ճարտարապետական ընտանիքի մասին ֆիլմ է նկարահանվում

Թուրքիայում Պալյանների ճարտարապետական ընտանիքի մասին ֆիլմ է նկարահանվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում նկարահանվում է Օսմանյան կայսրության շրջանի հայազգի հայտնի Պալյան ճարտարապետական ընտանքի պատմությունը և նրա գործունեությունը ներկայացնող ֆիլմ:

Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV-ն:

Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանվող ֆիլմի ռեժիսորը հայազգի Կարո Բաբայանն է:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում: 

Պալյանները 18-ից 19 դդ. ճարտարապետների, արվեստագետների և ազգային-հասարակական գործիչների տոհմ է, որոնք ծագել են Կեսարիա քաղաքից և իրենց հիմնական գործունեությունը ծավալել Կոստանդնուպոլսում: Հիմնվելով բյուզանգական և հայկական ճարտարապետության ավանդույթների, արևմտյան ճարտարապետության նորարարությունների վրա` այս ընտանիքի անդամները եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և նախանշել նրա զարգացման ուղիները:

Թուրքիայում հաճախ խնամքով փորձում են թաքցնել Պալյանների ընտանիքի հայ լինելու փաստը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am