Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավելի քան 50 միջազգային պատվիրակություն ներկա է գտնվելու է Հասան Ռոուհանիի երդմնակալությանը. Մասնակցելու է նաև ՀՀ Նախագահը

Ավելի քան 50 միջազգային պատվիրակություն ներկա է գտնվելու է Հասան Ռոուհանիի երդմնակալությանը. Մասնակցելու է նաև ՀՀ Նախագահը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, Իրանի նախագահի երդմնակալությանը ներկա գտնվելու նպատակով Իրանում են գտնվում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Կիմ Յոն Նամը, պատվիրակություններ Պաղեստինից, Հարավային Կորեայից, Մոլդովայից և Լիբանանից:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 բարձրաստիճան միջազգային պատվիրակության ներկայությամբ:  

Ընթացիկ տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ձայների 57 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]