Հասարակական

Ադրբեջանի գնդակոծությունների մասին ՄԻՊ զեկույցի ֆրանսերեն տարբերաիկը ևս ուղարկվել է միջազգային կառույցներին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի գնդակոծությունների մասին ՄԻՊ զեկույցի ֆրանսերեն տարբերաիկը ևս ուղարկվել է միջազգային կառույցներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանամերձ գյուղերում (Բաղանիս, Ոսկեվան, Կոթի) կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ հատուկ զեկույցի անգլերեն և ֆրանսերեն տարբերակներն ուղարկվել են միջազգային կառույցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, սա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական քայլն է՝ ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ։

Զեկույցները բոլոր լեզուներով հասանելի են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիպաշտոնական կայքում՝www.ombuds.am:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում