Միջազգային

Սիրիայի ԱԳՆ-ն մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքները խախտելու և ահաբեկիչներին աջակցելու մեջ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳՆ-ն մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքները խախտելու և ահաբեկիչներին աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի տարածքում խախտում են բոլոր միջազգային օրենքներն ու ՄԱԿ-ի բանաձևերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Սիրիայի տարածքում Էրդողանի ռեժիմի ագրեսիվ գործողությունները և զավթողականության ֆանտազիաները միջազգային օրենքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի աղաղակող խախտումներ են»,- ասվում է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից հայտնել են, որ Թուրքիայի կործանարար գործողությունները Հալեպի հյուսիսային Ազազ, Ջիսրին և Իհթարին քաղաքներում հերթական անգամ ապացուցում են, որ Թուրքիան «ահաբեկիչների հիմնական գործընկերն է» և տարածաշրջանի կայունության համար իսկական վտանգ է ներկայացնում:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ բազմահազարանոց բողոքի ցույց էր իրականացվել Աֆրին քաղաքում: Ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելու միջազգային հանրությունից խիստ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի քայլերի նկատմամբ:

Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը հայտարարել էին, որ թուրքական հրետանին կրակի տակ է առել Հալեպից հյուսիս գտնվող Աֆրին շրջանի քրդաբնակ շրջանները: Ըստ շրջանառվող լուրերի՝ վիրավորվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ, մահացել են մեկ կին և երկու երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում