Միջազգային

Մերկելը պլանավորում Է Համբուրգում Թրամփի հետ բանակցություններ վարել G20-ի գագաթնաժողովից առաջ

1 րոպեի ընթերցում

Մերկելը պլանավորում Է Համբուրգում Թրամփի հետ բանակցություններ վարել G20-ի գագաթնաժողովից առաջ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հուլիսի 6-ին բանակցություններ վարել Համբուրգում: Հուլիսի 3-ին այս մասին հաղորդել Է Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորումը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ղեկավարները մտադիր են քննարկել ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման մոտեցումները եւ միգրացիոն հոսքերի կրճատման միջոցները:

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7 – 8-ը Համբուրգում: Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հայտնել Է, որ Մերկելի համար պլանավորված են մի շարք երկկողմ կոնսուլտացիաներ: Սակայն նա չի ճշտել, թե կանցլերն ում հետ Է պլանավորում վարել բանակցություններ՝ վկայակոչելով, որ որոշ հանդիպումներ տակավին գտնվում են համաձայնեցման փուլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում