Միջազգային

Տրայան Բեսեսկուն գլխավորել Է մոլդովական կուսակցությունը, որը պահանջում Է միավորվել Ռումինիայի հետ

2 րոպեի ընթերցում

Տրայան Բեսեսկուն գլխավորել Է մոլդովական կուսակցությունը, որը պահանջում Է միավորվել Ռումինիայի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն ընտրվել Է Մոլդովայի «Ազգային միասնության կուսակցության» պատվավոր նախագահ, որը երկու երկրների միավորման հասնելու նպատակով հիմնել Է Մոլդովայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Անատոլի Շալարուն: Ինչպես ասված Է կազմակերպության՝ հունիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ, այդ որոշումը կայացվել Է հունիսի 25-ին կայացած համագումարում: Համագումարի աշխատանքին մասնակցել Է Ռումինիայի խորհրդարանի 10 սենատորներից եւ պատգամաորներից բաղկացած պատվիրակությունը, որը գլխավորել Է Բեսեսկուն:

«Մեր կուսակցությունը մտադիր Է միավորել ունիոնիստների (Մոլդովայում այսպես են կոչում Ռումինիայի հետ միավորման կողմնակիցներին) բոլոր կուսակցություններն ու շարժումները: Մենք նաեւ հանդես ենք գալիս ՆԱՏՕ-ին Մոլդովայի ինտեգրացման օգտին»,- լրագրողներին ասել Է Շալարուն: Նրա խոսքով՝ Բեսեսկուն կուսակցության առաջնորդը կդառնա, երբ նրան վերադաձնեն Մոլդովայի քաղաքացիությունը, որից նա զրկվել Է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրամանագրի համաձայն:

«Բեսեսկուն բազմիցս հանդես Է եկել Ռումինիայի կողմից անեքսիայի միջոցով Մոլդովայի պետականության վերացման օգտին: Դեռեւս գտնվելով նախագահի պաշտոնում, նա հրաժարվում Էր ճանաչել Մոլդովայի պետականությունը եւ մոլդովացի ժողովրդի գոյությունը»,- պարզաբանել Է իր որոշումը Մոլդովայի ղեկավարը՝ ճշտելով, որ այդ ամենը հակասում Է երկրի Սահմանադրության դրույթներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում