Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ

 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հունիսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության պայմաններին, զորամասին նվիրել համակարգիչներ, տեխնիկա եւ այլ անհրաժեշտ իրեր:

Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են զինվորական հոսպիտալ, որին ՀՀ ԱԺ նախագահի կողմից տրամադրվել են բժշկական սարքավորումներ եւ դեղորայք: Հոսպիտալում Արա Բաբլոյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով եւ նրանց առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am