Հասարակական

Երեք օրում գրանցված 21 ՃՏՊ-ների հետևանքով 38 մարդ վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Երեք օրում գրանցված 21 ՃՏՊ-ների հետևանքով 38 մարդ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 23, խարդախության 8, կաշառակերության 3, շորթման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, դրամանենգության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և յուրացման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում