Հասարակական

Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել Ստեփանակերտի օդանավակայանից

1 րոպեի ընթերցում

Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել Ստեփանակերտի օդանավակայանից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park»-ը համատեղ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Yell Extreme Park»-ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով. տևողությունը՝ 20 րոպե: «Կլինեն նաև թռիչքներՍտեփանակերտ-Գանձասար ուղղությամբ»,- նշեց Չիբուխչյանը։

Առաջին անգամ է, որ «Yell Extreme Park»-ը Ենոքավանից դուրս միջոցառում է կազմակերպում: Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ էքստրեմալ և հետաքրքիր ժամանցի վայրեր ունենալու բոլոր հնարավորությունները։ Տիգրան Չիբուխչյանի խոսքով, երկտեղանոց ինքնաթիռով թռիչքների կազմակերպումը միտված է ապացուցելու, որ կարելի է հավուր պատշաճի օգտագործել մեր երկրի բոլոր ենթակառուցվածքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում