Հասարակական

Երևանում կանցկացվի համաժողով օրգանական արտադրության զարգացման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

   Երևանում կանցկացվի համաժողով օրգանական արտադրության զարգացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում մայիսի 17-ին տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող ՓՄՁ-ները և ոլորտով հետաքրքրված այլ անձիք: Համաժողով-քննարկումը նախաձեռնվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Մարքեթինգի և զարգացման վարչությունից, մասնակիցներին օրգանական արտադրանքի արտադրման կարևորագույն փուլերի, միջազգային փորձի, օրգանական արտադրանքի իրացման եվրոպական շուկայի և Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ համաժողովի ընթացքում նյութ կներկայացնի և նրանց հուզող հարցերին կպատասխանի Գերմանիայի Դաշնությունից հրավիրված պրոֆեսոր Շտեֆան Դրեեսմանը: Ինչպես նաև մայիսի 18-20-ը ՓՄՁ-ներին օրգանական հումք մատակարարող ֆերմերների համար սեմինար-քննարկումներ կիրականացվեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:

Համաժողովին մասնակցելու համար ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչները կարող են մինչև մայիսի 12-ը գրանցվել՝ իրենց կոնտակտային տվյալները ուղարկելովorganic@acba.amէլեկտրոնային հասցեին:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: Ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն են ստանում Բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ արտահանման հեռանկարները:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման»՝ 2017-2018թթ. կայանալիք մրցույթի մասին տեղեկություն ստանալու համար հնարավոր է հետևել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի պաշտոնական կայքէջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում